National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.11.2019
Գումարվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
1 / 6

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ նոյեմբերի 7-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։

Նախագծի ընդունումն, ըստ հեղինակի, պայմանավորված է 2020թ- հունվարի մեկից Եվրասիական տնտեսական միության տարածք տրանսպորտային միջոցների մաքսային դրույքաչափերի՝ մեր երկրի համար սահմանված արտոնյալ ժամկետի ավարտման հետեւանքով ԵԱՏՄ միասնական մաքսային բարձր դրույքաչափերի կիրառման ազդեցության մեղմման եւ ավտոներկրողների ձեռնարկատիրական գործունեության պայմանների ապահովման անհրաժեշտությամբ։ Միքայել Մելքումյանը նշել է, որ օրենքը կյանքի կոչվելով կխթանի առավել ցածր արտանետումներ ունեցող, մինչեւ 4տարի թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների ներմուծումը, կնպաստի ոլորտում ներգրավված ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը։

Քննարկման արդյունքում՝ հանձնաժողովականները բացասական եզրակացություն են տվել օրենքի նախագծին։

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ կից նախագծերի փաթեթը։

Պատգամավորները բարձրաձայնել են հարցեր, որոնք առնչվել են ծխախոտի գների բարձրացման հետեւանքով կեղծ կամ անհայտ ծագման սիգարետների շրջանառության ավելացմանը, փոքր ու միջին տնտեսվարողների, ծխախոտ արտադրող կազմակերպությունների հնարավոր տնտեսական վնասներին, ծխախոտի արտահանմանն ու ներկրմանը, հանրային սննդի օբյեկտներում սիգարետի վաճառքի եւ առեւտրային սրահներում ծխախոտային արտադրանքի ցուցադրության արգելմանը եւ այլ խնդիրների։

Նշվել է, որ արգելված վայրերում ֆիզիկական անձանց նկատմամբ նախատեսված 50 հազար դրամ տուգանքի չափը գերազանցում է Քրեական օրենսգրքով սահմանված տուգանքների չափերը։ Արսեն Թորոսյանի հավաստմամբ՝ սիգարետների բարձր գինն ու տուգանքները մարդկանց կստիպեն հրաժարվել ծխախոտ օգտագործելու վատ սովորությունից։

Քննարկման արդյունքում որոշվել է հարցի քվեարկությունը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am